Կարևոր իրադարձություններ

44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինվորների աճյունների նույնականացման գործընթացն ավարտվել է. Ավանեսյան

04 Նոյեմբեր, 2022 16:50
44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինվորների աճյունների նույնականացման գործընթացն ավարտվել է. Ավանեսյան

44-օրյա պատերազմից հետո կային մարմիններ, որոնց հետ կապված փորձաքննություններ էին իրականացվել: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել է.

«Այդ պրոցեսն ամբողջովին ավարտված է: Արտերկիր ուղարկված փորձաքննությունների, նույնականացումների ամբողջ պրոցեսը փաստաթղթավորված է: Իհարկե, ունենք դեպքեր, երբ նույնականացված մարմինները ծնողների կողմից չեն ընդունվել, չեն հուղարկավորվել: Սա շատ նուբ թեմա է և որքան ժամանակն անցնում է, այնքան դժվարանում է այդ գործընթացը»:

Նրա խոսքով՝ կառավարությունն ունի պարտավորություն՝ կապված այդ մարմինները հողարկավորելու հետ։

«Մենք եւս մեկ ընթացքով ծնողների, հարազատների հետ աշխատելուց հետո միացյալ հանձնաժողովային որոշումներ կկայացնենք հուղարկավորություններն իրականացնելու:  Մենք պետք է հաշվի առնենք թե հոգևոր, թե սանիտարահիգիենիկ, և  թե բազում այլ նրբություններ, որոնք չեն կարող տարիներով լուծում չստանալ»,-նշել է նախարարը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին