Կարևոր իրադարձություններ

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները ՀՀ-ում են. կայցելեն նաև Սյունիք

01 Նոյեմբեր, 2022 13:44
Եվրոպական խորհրդարանի պատգամավորները ՀՀ-ում են. կայցելեն նաև Սյունիք

Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն իրենց օբյեկտիվ հայտարարություններով և քայլերով նպաստում են տարածաշրջանում կայունության պահպանմանը՝ ասել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Պետեր վան Դալենի, Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի և Լարս Պատրիկ Բերգի հետ նոյեմբերի 1-ի հանդիպման ժամանակ:Այս մասին հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից։

Պետեր վան Դալենը նշել է, որ իրենք Հայաստան են եկել որպես Հայաստանի ընկերներ և այցի շրջանակում կլինեն նաև Սյունիքի մարզում:

Պատգամավորները քննարկել են հարցերի լայն շրջանակ, անդրադարձել Եվրախորհրդարանում առաջիկայում քննարկվելիք Հայաստանի մասին զեկույցին, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն կապերի հետագա ընդլայնմանն առնչվող խնդիրներին:

Հայկական կողմից հանդիպմանը ներկա են եղել նաև Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Արսեն Թորոսյանը և Սոնա Ղազարյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին