Կարևոր իրադարձություններ

Արտակարգ իրավիճակ Կիևյան կամրջի վրա. երիտասարդ աղջիկը, անցնելով կամրջի վտանգավոր եզրագիծը, սպառնում է ինքնասպան լինել

20 Հոկտեմբեր, 2015 09:59
Արտակարգ իրավիճակ Կիևյան կամրջի վրա. երիտասարդ աղջիկը, անցնելով կամրջի վտանգավոր եզրագիծը, սպառնում է ինքնասպան լինել

Shamshyan.com-ը գրում է. Քիչ առաջ ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ երիտասարդ մի աղջիկ անցնելով Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը՝ հայտարարում է, որ ինքնասպանություն է գործելու:

Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն դեպքի վայր են ժամանում հրշեջ-փրկարարները, ոստիկանության ծառայողները, ինչպես նաև Երևանի ՃՈ աշխատակիցները: Օպերատիվորեն ժամանել է նաև 1-03 շտապ օգնության բրիգադը:

Այդ պահին քաղաքացիները հրշեջների և ոստիկանության ծառայողների հետ փորձում են համոզել աղջկան, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին: Քաղաքացիներին հաջողվեց համոզել աղջկան և բանը չհասավ հրշեջների և ոստիկանների միջամտությանը և նրան դուրս բերեցին աղջկան կամրջի վտանգավոր եզրագծից: 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին