ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը թվիթերյան էջում գրել է․
«Ի տարբերություն շատ երկրների, որոնք դեռևս հավասարության նշան են դնում Հայաստանի ու վայրենապետություն Ադրբեջանի միջև, ԱՄՆ-ից բարձր մակարդակով հնչում են հասցեական հայտարարություններ։
ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է ադրբեջանցի զինվորների կողմից անզեն հայ գերիներին գնդակահարելու վերջին հաղորդագրություններով:
Կոչ ենք անում լիարժեք և անաչառ հետաքննություն իրականացնել։ Վայրագության հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն»։