Կարևոր իրադարձություններ

Լիահույս եմ` հայ-չինական սերտ համագործակցությունը հետագայում ևս կամրապնդվի և կխորանա. ՀՀ նախագահ

01 Հոկտեմբեր, 2022 21:05
Լիահույս եմ` հայ-չինական սերտ համագործակցությունը հետագայում ևս կամրապնդվի և կխորանա. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 73-րդ տարեդարձի կապակցությամբ: Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված բարեկամական հարաբերությունների հետևողա­կան զարգացումը։ Վստահաբար կարող եմ ասել, որ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում երկու երկրների փոխգործակցության և քաղաքական երկխոսության շարունակական ընդլայնումը բխում է մեր ժողովուրդների կենսական շահերից: Լիահույս եմ, որ հայ-չինական սերտ համագործակցությունը հետագայում ևս կամրապնդվի և կխորանա»։ 

 

Լրահոս

Դիտել ավելին