Կարևոր իրադարձություններ

Վախենում եմ նայել Վալերիի աչքերի մեջ ու հասկանալ, որ հենց նա է սպանել այդ ընտանիքին. Պերմյակովի հայր. «Իրավունք»

20 Հոկտեմբեր, 2015 08:45
Վախենում եմ նայել Վալերիի աչքերի մեջ ու հասկանալ, որ հենց նա է սպանել այդ ընտանիքին. Պերմյակովի հայր. «Իրավունք»

«Իրավունք» թերթը զրուցել է Վալերի Պերմյակովի հոր՝Պավել Պերմյակովի հետ:

Ի՞նչ է նախաքննությունն ավարտվե՞լ է: Մենք տեղյակ էլ չենք: Նախաքննությունը պարզե՞ց, որ տղաս անմեղ է, որ ինքը չի սպանել այդ ընտանիքին:

Ընդհակառակը՝ նույնիսկ սպանությանը մի քանի այլ դրվագներ են ավելացել:

Չգիտեմ ինչ ասեմ, ախր, մեզ ոչ ոք ոչինչ չի ասում, նույնիսկ մի դատ եղել է արդեն, բայց չէին էլ տեղեկացրել մեզ որ կարողանայինք գալ: Միայն լրատվամիջոցներից տեղեկացանք, որ 10 տարի են տվել:

Եթե այս անգամ նախապես իմանաք դատական նիստի օրը, կգա՞ք, կմասնակցե՞ք:

Կարծում եմ՝ այո, չնայած դա մեծ ծախսերի հետ է կապված եւ հետո մի տեսակ վախ ունեմ:

Ի՞նչ վախ:

Վախենում եմ նայել Վալերիի աչքերի մեջ եւ հասկանամ, որ հենց նա է այդ դաժանության հեղինակը. իսկ ծնողը դա հաստատ կզգա:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին