Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    407,5
    425,5

  • RUB

    5,95
    6,45

Կարևոր իրադարձություններ

ՃՏՊ Սիսիան-Գորայք ավտոճանապարհին. կան տուժածներ

25 Սեպտեմբեր, 2022 22:31
ՃՏՊ Սիսիան-Գորայք ավտոճանապարհին. կան տուժածներ

Սեպտեմբերի 25-ին, ժամը 17:38-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 21-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz E320» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1991 թ.) և «BMW» (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ Ա. Պ․-ն տեղում մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Գ․ Մ․-ն (ծնված 1993 թ․) և Գ․ Խ․-ն (ծնված 1993 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Սիսիան քաղաքի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և Ա. Պ․-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

 

Լրահոս

Դիտել ավելին