Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    405
    423

  • RUB

    6,16
    6,66

Կարևոր իրադարձություններ

Վթար՝ Հատիս լեռ տանող ավտոճանապարհին. կան տուժածներ

25 Սեպտեմբեր, 2022 19:23
Վթար՝  Հատիս լեռ տանող ավտոճանապարհին. կան տուժածներ

Սեպտեմբերի 25-ին, ժամը 13:56-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հատիս լեռան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Հատիս լեռ տանող ավտոճանապարհին «Jeep Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Պ․ Ա․, ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ վարորդը չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել։

Փրկարարները վարորդին և ուղևոր Վ․ Խ․-ին (ծնված 1996 թ.) փրկարարական ավտոմեքենայով իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

 

Լրահոս

Դիտել ավելին