Կարևոր իրադարձություններ

Պուտինի նոր հրամանագրով՝ ուսանողների համար մասնակի զորահավաքը կհետաձգվի

25 Սեպտեմբեր, 2022 10:56
Պուտինի նոր հրամանագրով՝ ուսանողների համար մասնակի զորահավաքը կհետաձգվի

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ առկա և հեռակա սովորող ուսանողները տարկետում են ստանում մասնակի զորահավաքից։

Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, որոշման փաստաթուղթը  հրապարակվել է Կրեմլի կայքում։

«Որոշում եմ կայացրել, որ զորակոչից տարկետում կարող են ստանալ պետական ​​ուսումնական հաստատություններում, գիտական ​​կազմակերպություններում միջնակարգ մասնագիտական ​​և բարձրագույն կրթության պետական ​​հավատարմագրված կրթական ծրագրերով առկա և հեռակա ուսուցում ստացող ուսանողները»,-ասում է հրամանագրում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին