Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    407
    419

  • EUR

    393
    413

  • RUB

    6,17
    7,32

Կարևոր իրադարձություններ

Գանձակում կրակոց արձակած տղամարդը ձերբակալվել է

22 Սեպտեմբեր, 2022 12:51
Գանձակում կրակոց արձակած տղամարդը ձերբակալվել է

Սեպտեմբերի 20-ին, ժամը 19.30-ի սահմաններում, իրացնելով ստացված տեղեկությունները, ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը մեկնել էր Գանձակ բնակավայր:

Հ. Աբրահամյան փողոցում ոստիկանները նկատելով, որ նույն գյուղի 41-ամյա բնակչի ձեռքին ինքնաձիգ կա, փորձել էին վնասազերծել, սակայն նա ինքնաձիգից օդ կրակահերթ էր արձակել և դիմել փախուստի:

Ոստիկաններին հաջողվել էր բռնել նրան, ձերբակալել և տեղափոխել բաժին:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված զննությամբ դեպքի վայրում հայտնաբերվել է 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 8 պարկուճ:

Զննությամբ 41-ամյա տղամարդու առանձնատան բակում հայտնաբերվել են «ԱԿ» տեսակի ինքնաձիգ՝ պահունակով, «Մակարով» տեսակի ատրճանակ՝ 2 պահունակով, «Պարաբելում» տեսակի ատրճանակ՝ պահունակով, տարբեր տրամաչափի 1098 փամփուշտ և 8 պարկուճ:

Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերված զենք-զինամթերքը ձեռք է բերել 44-օրյա պատերազմի ժամանակ:

Գանձակցի 41-ամյա տղամարդը ձերբակալվել է։

Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին