Կարևոր իրադարձություններ

Հարգելով զոհերի հիշատակը՝ իմ հարսանյաց արարողությունը հետաձգվում է. Արսեն Հարությունյան

22 Սեպտեմբեր, 2022 10:46
Հեղինակ՝ Արսեն Հարությունյան
Հարգելով զոհերի հիշատակը՝ իմ հարսանյաց արարողությունը հետաձգվում է. Արսեն Հարությունյան

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը ֆեսյբուքյան գրառում է կատարել․

«Երկրի պատերազմական վիճակից ելնելով և հարգելով զոհերի հիշատակը, սեպտեմբերի 28-ին կայանալիք իմ հարսանյաց արարողությունը հետաձգվում է՝ անորոշ ժամանակով։ Ուզում եմ, որ բոլորիս աղոթքները լինեն ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ մասին»,- գրել է Արսեն Հարությունյանը։

Օրերս ավարտված Աշխարհի առաջնությունում հայազգի ըմբիշը նվաճել էր բրոնզե մեդալ:  

 

 

Լրահոս

Դիտել ավելին