Կարևոր իրադարձություններ

Քամին մի շարք վնասներ է հասցրել հանրապետության տարբեր տարածքներում

21 Սեպտեմբեր, 2022 20:30
Քամին մի շարք վնասներ է հասցրել հանրապետության տարբեր տարածքներում

Սեպտեմբերի 21-ին, ժամը 16։00-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային և Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Արաբկիր, Էրեբունի, Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում և Չարենցավան քաղաքում վնասվել են շինությունների տանիքներ և կոտրվել են ծառեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ:

Փրկարարներն իրականացրել են տանիքների վնասված կառուցատարրերի ամրացման, ապամոնտաժման, տարածքների սահմանազատման, ծառերի մասնատման աշխատանքներ։

 

Լրահոս

Դիտել ավելին