Կարևոր իրադարձություններ

Մեքենաների բախման հետևանքով 5 մարդ վիրավորվել է

21 Սեպտեմբեր, 2022 18:20
Մեքենաների բախման հետևանքով 5 մարդ վիրավորվել է

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 12:50-ի սահմաններում Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Արևաշող գյուղի խաչմերուկում բախվել են Mercedes և Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին