Կարևոր իրադարձություններ

Արարատում վթարի հետևանքով 1-ամյա երեխա է մահացել (լուսանկարներ)

20 Սեպտեմբեր, 2022 12:15
Արարատում վթարի հետևանքով 1-ամյա երեխա է մահացել (լուսանկարներ)

Սեպտեմբերի 20-ին, ժամը 09։34-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքի Բանավան թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Շ․, ծնված 1985 թ.)  բախվել է «Iveco» մակնիշի բեռնատար ավտոմեքենային (վարորդ՝ Ռ․ Թ․, ծնված 1985 թ.)․ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Շ․-ն (ծնված 2021 թ.) տեղում մահացել է:

Փրկարարները Ա. Շ․-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

 

Լրահոս

Դիտել ավելին