Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ՀՀ-ում ոտնահարվել է 25 հազար աշակերտի կրթական իրավունքը. Ժաննա Անդրեասյան

19 Սեպտեմբեր, 2022 15:23
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ՀՀ-ում ոտնահարվել է 25 հազար աշակերտի կրթական իրավունքը. Ժաննա Անդրեասյան

Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ոտնահարվել է Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի 25 հազար աշակերտի կրթական իրավունքը:Այս մասին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

 
Արդեն մեկ շաբաթ է՝ երեք մարզի սահմանամերձ համայնքներում արձակուրդ էր հայտարարվել:
 
«Մենք խոսում ենք շուրջ 25 հազար դպրոցահասակ երեխաների կրթության ընդհատման մասին երեք մարզերում և ավելի քան 6000 երեխաների նախադպրոցական կրթության ընդհատման մասին:
 
Նախորդ ամբողջ շաբաթը այս բնակավայրերում ուղղակի արձակուրդ է եղել, այսինքն՝ չեն գործել ուսումնական հաստատությունները, այն հիմնավորմամբ, որ հաշվի առնելով լրացուցիչ տեխնիկական բարդություններ չունենալու և գործընթացին լրացուցիչ լարվածություն չբերելու այս հանգամանքները՝ նպատակահարմար է գտնվել լրացուցիչ արձակուրդի գնալ՝ հետագայում բաց թողնվածը լրացնելու պայմանով»,- ասել է Անդրեասյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին