Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ են քննարկում քաղաքական կուլիսներում. Ո՞վ է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի ամենահավանական թեկնածուն. «ՀԺ»

20 Հոկտեմբեր, 2015 07:44
Ի՞նչ են քննարկում քաղաքական կուլիսներում. Ո՞վ է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի ամենահավանական թեկնածուն. «ՀԺ»

ԵՏՄ գործադիր մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Տիգրան Սարգսյանի նշանակվելուց հետո քաղաքական կուլիսներում քննարկում են, թե ով կարող է փոխարինել Սարգսյանին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում։


Թեկնածուների թվում այս պահին ամենահավանականը դիտվում է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հաշվի առնելով, որ իշխանության ամենաբարձր օղակների հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերված, որ սահմանադրական հանրաքվեն անցկացնելուց հետո կրթության և գիտության նախարարի պորտֆելը տրվելու է Հայ հեղափոխական դաշնակցությանը։ Իսկ Աշոտյանը Սերժ Սարգսյանի սիրելի նախաիարն է, և նրան, բնականաբար, համակարգից դուրս չեն թողնի։ Ի դեպ, այս ընթացքում քննարկվել է նաև Աշոտյանին հանրաքվեից հետո անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելու տարբերակը. ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո սույն պաշտոնը տևական ժամանակ թափուր է։ Թե վերջնական ինչ որոշում կկայացվի պարզ կդառնա ոչ հեռու ապագայում։ Դեսպանի հարցում արագ կողմնորոշում է պետք, քանի որ ագրեման ստանալը ամիսներ է տևում:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին