Կարևոր իրադարձություններ

Այսօր այցելել եմ Ադրբեջանի ԶՈՒ-երի գործողություններից տուժած վիրավորներին. Անահիտ Ավանեսյան

16 Սեպտեմբեր, 2022 19:32
Հեղինակ՝ Անահիտ Ավանեսյան
Այսօր այցելել եմ Ադրբեջանի ԶՈՒ-երի գործողություններից տուժած վիրավորներին. Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր այցելել եմ Գեղարքունիքի մարզի Մարտունու և Վարդենիսի բժշկական կենտրոններ, ինչպես նաև Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալ` Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետևանքով տուժած վիրավորների առողջական վիճակին և բուժման կազմակերպման գործընթացին տեղում ծանոթանալու նպատակով:

Բուժկենտրոններն ու անձնակազմն աշխատում են համակարգված և ապահովված են անհրաժեշտ բժշկական պարագաներով:

Այցի ընթացքում հստակեցրել ենք նաև բուժկենտրոնների ներկայիս կարիքներն ու լրացուցիչ հնարավորությունների ներգրավումը»:

 

Լրահոս

Դիտել ավելին