Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    407
    419

  • EUR

    391,5
    411,5

  • RUB

    5,82
    7,67

Կարևոր իրադարձություններ

«Գնթունիկ»-ի մոտակայքում մեքենաներ են բախվել. կան տուժածներ

13 Սեպտեմբեր, 2022 00:07
«Գնթունիկ»-ի մոտակայքում մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Սեպտեմբերի 12-ին, ժամը 20:05-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Երևան ավտոճանապարհին՝ «Գնթունիկ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ապարան-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Lada 21-099» (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1991 թ․) և «Mitsubishi» (վարորդ՝ Ս․ Խ․, ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց։

Փրկարարները «Lada 21-099» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ Ն․ Պ․-ին (ծնված 1965 թ․) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածներ Ն․ Պ․-ն և Հ․ Մ․-ն հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ, որտեղ Հ․ Մ․-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Ն․Պ․-ինը՝ ծանր։ Վերջինս տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են «Lada 21-099» ավտոմեքենան։ 

 

Լրահոս

Դիտել ավելին