Կարևոր իրադարձություններ

Սիմոնյանը՝ զինծառայությունից ազատվելու նախագծի մասին

12 Սեպտեմբեր, 2022 13:30
Սիմոնյանը՝ զինծառայությունից ազատվելու նախագծի մասին

Կարծում եմ՝ մի զինվորի նման ազատվելը հնարավորություն կտա մեզ երկու արհեստավարժ զինվորական ունենալ։ Այս մասին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախարարության՝ շրջանառության մեջ դրած նախագծին, որով առաջարկվում է վճարել 24 մլն դրամ և ազատվել զինվորական ծառայությունից՝ 4,5 ամիս ուսումնական փուլ անցնելուց հետո։

«Հզոր և արհեստավարժ բանակ ունենալու համար մենք պետք է բանակը դնենք արհեստավարժ հիմքերի վրա: Շատ ու շատ մարդիկ տարբեր ձևակերպումներով ազատվել են բանակից: Այդ գումարը մեզ թույլ կտա շատ ավելի պրոֆեսիոնալ զինվորականներ ունենալ»,- ասել է ԱԺ նախագահը:

 

Լրահոս

Դիտել ավելին