Կարևոր իրադարձություններ

Ինչու է Վանեցյանի որդին ազատվել բանակից. ինչ է պարզվել. «Ժողովուրդ»

10 Սեպտեմբեր, 2022 08:02
Ինչու է Վանեցյանի որդին ազատվել բանակից. ինչ է պարզվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգը տեւական ժամանակ ուսումնասիրել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի որդու՝ Արտյոմ Վանեցյանի՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու փաստաթղթերն ու գործընթացը: 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ամիսներ շարունակ իրավապահներն ուսումնասիրել են Վանեցյանի որդու՝ բանակից ազատման բոլոր փաստաթղթերն ու եկել այն համոզման, որ Արթուր Վանեցյանի որդին օրինական ճանապարհով է ազատվել ծառայությունից, այդ գործընթացում անօրինական որեւէ բան չկա:

Հանուն արդարության՝ նշենք, որ Վանեցյանի՝ բանակում ծառայություն չանցած որդին հոր հետ կամավորական հիմունքներով Արցախ էր մեկնել 44-օրյա պատերազմի օրերին:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին