Կարևոր իրադարձություններ

Ապօրինի ծառահատում կատարողը ներկայացել է ոստիկանություն

06 Սեպտեմբեր, 2022 16:19
Ապօրինի ծառահատում կատարողը ներկայացել է ոստիկանություն

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 22:25-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Երևանի Պուշկինի և Եկմալյան փողոցների խաչմերուկում ապօրինի ծառահատում է կատարվել:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում 30-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել ցուցմունք:

Նախապատրաստված նյութերը ուղարկվել են նախաքննական մարմին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պուշկին-Եկմալյան խաչմերուկում ծառահատում էր իրականացվել՝ առանց Երևանի քաղաքապետարանի Կանաչապատման և շրջակա միջավայրի ՀՈԱԿ-ի տված թույլտվության: Երևանի քաղաքապետարանը որոշում էր կայացրել դիմել Ոստիկանություն՝ քրեական գործ հարուցելու պահանջով:

 

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին