Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ից 49 հազար մարդ եկել է Հայաստան

06 Սեպտեմբեր, 2022 12:52
 ՌԴ-ից 49 հազար մարդ եկել է Հայաստան

Ռուսաստանից 2022 թվականի սկզբից Հայաստան է մեկնել 49 հազար մարդ։

Ինչպես հայտնում է РБК-ն, տարեսկզբից Ռուսաստանը լքել է 419.000 մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում երկիրը լքել էր 202.000 մարդ։

Միգրացիան 2022 թվականին նվազել է 96 հազարով այն դեպքում, երբ 2021-ին աճել էր 114 հազարով։

Ռուսաստանից ԱՊՀ երկրներ է մեկնել 368 հազար մարդ, վերադարձել են 294 հազարը (միգրացիոն արտահոսքը կազմել է 73 հազար՝ 2021 թվականի 111 հազարի համեմատ)։

Ռուսաստանից ամենաշատը մեկնել են Ուկրաինա (79,6 հազար), Տաջիկստան (58,4 հազար), Հայաստան (49 հազար), Ղրղզստան(43,6 հազար), Ղազախստան(40,7 հազար) և Ուզբեկստան (38,6 հազար):

ԱՊՀ անդամ չհանդիսացող երկրներից այս հարցում առաջատարներն են եղել Չինաստանը (6,6 հազար), Վիետնամը (5,4 հազար) և Հնդկաստանը (4,1 հազար):

 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին