«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«2023թ.-ին նախատեսված Երևանի ավագանու ընտրությունները խոստանում են բավականին թեժ լինել: Հայտի է, որ ընտրություններից առաջ գրեթե բոլոր քաղաքական ուժերը, ուժային կառույցները սկսում են սոցիալական հարցումներ անցկացնել, որպեսզի առավել իրական պատկերացում ունենան տիրող տրամադրությունների մասին:
Մեր տեղեկություններով` Հայաստանում նման գործունեություն ծավալող ընկերություններից մեկին իջեցված պատվերի արդյունքները գրեթե պատրաստ են, ու նշմարվում են այս պահի առաջատարները: Մեզ փոխանցեցին, որ հարցաթերթիկների վրա եղել է թեկնածուների դաշտ, որոնց քաղաքացիները կցանկանային տեսնել Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու:
Առկա է եղել 11 անուններից բաղկացած ցուցակ, որոնցից մարդիկ պետք է ընտրեին երեք հոգու՝ ըստ վստահության աստիճանի, որտեղ 1-ին համարն ամենանախընտրելին է։ Չնայած արդյունքները դեռևս վերջնական ամփոփված չեն, բայց մեկ բան հստակ է. կարմիր գծի նման գնում է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի վարկանիշի հետևողական անկումը: Ըստ սոցիոլոգներից մեկի` հատկապես Ավան, Նուբարաշեն, Արաբկիր և Մալաթիա-Սեբաստիա համայնքներում այս պահի դրությամբ Մարությանը նույնիսկ եռյակում չկա, իսկ թե որոնք են պատճառները, դեռևս հայտնի չէ:
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: