Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԺ պատվիրակությունը եղել է Արցախում

03 Սեպտեմբեր, 2022 08:32
ՀՀ ԱԺ պատվիրակությունը եղել է Արցախում

Սեպտեմբերի 2-ին ԱՀ խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ռուստամ Բաքոյանին և Լիլիթ Ստեփանյանին։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովից։

Արթուր Թովմասյանը նախ ողջունել է հյուրերին Արցախի համար այս կարևորագույն օրվա՝ ԱՀ հռչակման օրվա առթիվ Արցախ այցելելու և խորհրդարանում հյուրընկալվելու համար։

Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը ներկայացրել է ԱՀ հռչակման նախապատմությունը, ապա՝ խոսել 2020թ․ աշնանային պատերազմի ընթացքի և հետպատերազմյան իրողությունների մասին։

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին