Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ն 165 միլիոն եվրո է հատկացրել Սոմալիում «Աշ Շաբաբ» խմբավորման դեմ պայքարին

19 Հոկտեմբեր, 2015 23:50
ԵՄ-ն 165 միլիոն եվրո է հատկացրել Սոմալիում «Աշ Շաբաբ» խմբավորման դեմ պայքարին

Եվրամիությունը որոշել է 165 միլիոն եվրո ֆինանսավորում տրամադրել Աֆրիկյան միությանը, որը պայքար է տանում իսլամական «Աշ Շաբաբ» խմբավորման դեմ Սոմալիում: Նշյալ համաձայնագիրը ստորագրվել է Եթովպիայում` Աֆրիկյան միության գլխավոր գրասենյակում, հոկտեմբերի 19-ին:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասված է ԱՄ-ի հաղորդագրության մեջ: Կողմերը կարծում են, որ ֆինանսական աջակցությունը կօգնի Սոմալիի ամբողջական ազատագրմանն ու կայունացմանը, իսկ որ առավել կարևոր է` անվտանգության հաստատմանը: ԵՄ-ն ֆինանսավորում է Սոմալիի առաքելությանը դրա ստեղծման օրվանից` 2007 թվականից: Վերջին տարիներին ԱՄ-ի ուժերը «Աշ Շաբաբ»-ի գրոհայիններին դուրս էին մղել մայրաքաղաք Մոգադիշոյից և խոշոր քաղաքներից, ինչից հետո խմբավորումն անցել էր պարտիզանական կռիվներին ու ահաբեկչական գործողություններին:

 

Լրահոս

Դիտել ավելին