Կարևոր իրադարձություններ

«Սուրմալու»-ի մոտակա տարածքից կատարվել են խմելու ջրի նմուշառումներ

19 Օգոստոս, 2022 18:22
«Սուրմալու»-ի մոտակա տարածքից կատարվել են խմելու ջրի նմուշառումներ

Կենտրոն վարչական շրջանի՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնին հարող տարածքից օգոստոսի 17-ից սկսած՝ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը կատարում է խմելու ջրի նմուշառումներ՝ որակի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների նպատակով: Այս մասին հայտնում են  Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է․

«Արդյունքում այս պահի դրությամբ հետազոտված նմուշների ցուցանիշների (մանրէաբանական, սանիտարաքիմիական, մնացորդային քլոր) Հայաստանի Հանրապետությունում սահմանված նորմերից անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել:

Միաժամանակ, հարկ է նշել, որ ամենօրյա մշտադիտարկումները շարունակվում են»։

 

Լրահոս

Դիտել ավելին