Կարևոր իրադարձություններ

Գազի բալոնի արտահոսքից հրդեհ՝ Երևանում (լուսանկարներ)

19 Օգոստոս, 2022 17:26
 Գազի բալոնի արտահոսքից հրդեհ՝ Երևանում (լուսանկարներ)

ԱԻՆ-ից հայտնում են, որ Երևանի Իսակովի պողոտայի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով այրվել են բալոնից արտահոսած գազը, պատշգամբի գույքն ամբողջությամբ, խոհանոցի և պատշգամբի դռները, ինչպես նաև ջերմահարվել է խոհանոցի հատվածում գտնվող գույքը։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է օգոստոսի 19-ին, ժամը 12։23-ին։ Ըստ որի՝ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 50/1 շենքի բնակարաններից մեկում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։55-ին, մարվել՝ 13։10-ին։

Այրվել են պատշգամբի (5 քմ) գույքն ամբողջությամբ, խոհանոցի և պատշգամբի դռները, ինչպես նաև ջերմահարվել՝ խոհանոցի (10 քմ) 5 քմ հատվածում գտնվող գույքը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին