Կարևոր իրադարձություններ

Հայ ըմբիշները՝ երիտասարդական ԱԱ-ում (լուսանկարներ)

19 Օգոստոս, 2022 14:55
Հայ ըմբիշները՝ երիտասարդական ԱԱ-ում (լուսանկարներ)

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթանում է ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունը։

Հայ ըմբիշ 87 կգ քաշային Վիգեն Նազարյանն իր երկրորդ հաղթանակն է տոնել: 1/8 եզրափակչում նա հաղթել է եգիպտացի Կարիմ Ադել Էլդեսւկիին և դուրս եկել 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցի ուկրաինացի Միկիտա Ալեկսեևի հետ:

Հաղթանակով է մեկնարկել նաև 63 կգ քաշային Արման Վարդանյանը:

1/8 եզրափակչում նա հաղթել է լիտվացի Դոնաթաս Ռինդեյկիսին:

Իսկ 77 կգ քաշային Հենրիկ Գևորգյանը որակավորման փուլում մրցել էԱդրբեջանի ներկայացուցիչ Խասայ Հասանլիի հետ և պարտություն կրել:

55 քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Կարապետ Մանվելյանը 1/8 եզրափակչում 10-4 հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացնող Միկոլա Հավրիչկինի և դուրս եկել 1/4 եզրափակիչ, ապա մրցել ղազախ Իսխար Կուրբաևի հետ և ժամանակից շուտ 8-0 հաշվով հաղթել է ղազախ Իսխար Կուրբաևին:

Այսպիսով հայ ըմբիշը դուրս եկավ կիսաեզրափակիչ:

 

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին