Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    404
    414

  • EUR

    389,5
    409,5

  • RUB

    6,43
    7,28

Կարևոր իրադարձություններ

Երկու հարևան վիճաբանել են. նրանցից մեկն օդ է կրակել

19 Օգոստոս, 2022 00:32
Երկու հարևան վիճաբանել են. նրանցից մեկն օդ է կրակել

Օգոստոսի 16-ին, ժամը 22.05-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Աշտարակ քաղաքի Ա. Մանուկյան փողոցի շենքերից մեկում կրակոցներ են:

Նշված հասցե մեկնած Աշտարակի ոստիկանները պարզել են, որ շենքի բակում կենցաղային հարցերի շուրջ 44 և 58 տարեկան երկու հարևաններ վիճաբանել են, որի ընթացքում 58-ամյա տղամարդու երկու որդիները ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել 44-ամյա տղամարդուն, նա էլ ինքնապաշպանվելու նպատակով գազային ատրճանակից երկու անգամ օդ էր կրակել:

44-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել իր անվամբ հաշվառված գազային ատրճանակը: Ոստիկանությունից տեղեկանում ենք, որ վիճաբանության մասնակիցներն ու նյութերը ուղարկվել են նախաքննական մարմին:

 

Լրահոս

Դիտել ավելին