Կարևոր իրադարձություններ

Մեկ շաբաթում քանի երկրաշարժ է գրանցվել տարածաշրջանում

18 Օգոստոս, 2022 11:40
Մեկ շաբաթում քանի երկրաշարժ է գրանցվել տարածաշրջանում

Տարածաշրջանում օգոստոսի 11-17-ը 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը, երկրաշարժերից մեկը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին Վրաստանում՝ Ախալցխա քաղաքից 42 կմ հյուսիս-արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Օգոստոսի 17-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 41 կմ հյուսիս-արևելք 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է Արարատի մարզի՝ Արտաշատ, Արարատ քաղաքներում, ինչպես նաև Ոսկետափ, Երասխ, Սուրենավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքներում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել։

 

 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին