Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    401
    419

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Գյումրիում

17 Օգոստոս, 2022 00:11
Հրդեհ՝ Գյումրիում

Օգոստոսի 16-ին, ժամը 19։48-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Ալավերդյան փողոցի տներից մեկում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ալավերդյան փողոցում գտնվող խորդանոցում և Երևանյան խճուղում գտնվող կաթսայատան տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:41-ին, մարվել՝ 21:46-ին: Այրվել են խորդանոցից մոտ 9 քմ հատված, կաթսայատան տանիքից մոտ 72 քմ և կաթսայատանը կից խորդանոցից մոտ 5 քմ հատված:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են  ազատ հերթափոխից 5 հրշեջ-փրկարար:

 

Լրահոս

Դիտել ավելին