Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    405
    417

  • EUR

    397
    415

  • RUB

    5,93
    7,08

Կարևոր իրադարձություններ

Ինչ պատիժ է նախատեսում ահաբեկչության մասին սուտ տեղեկություն տարածելը

15 Օգոստոս, 2022 13:50
Ինչ պատիժ է նախատեսում ահաբեկչության մասին սուտ տեղեկություն տարածելը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով (Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելը) նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշենք, որ ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու համար Քրեական օրենսգրքով նախատեսված է պատիժ, որն ուժի մեջ է մտել հուլիսի 1-ից։ 

Համաձայն հոդվածի՝ ահաբեկչության մասին սուտ տեղեկություն տարածելը՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ 80-150 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:

Նշված արարքը, որը`
 
1) անզգուշությամբ առաջացրել է խոշոր չափերի գույքային վնաս կամ հանրային կամ պետական նշանակության միջոցառման խափանում, հիմնարկի կամ կազմակերպության գործունեության կազմալուծում կամ այլ ծանր հետևանք կամ
 
2) կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` 100-200 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:
 

Լրահոս

Դիտել ավելին