Կարևոր իրադարձություններ

Փլատակների տակից դուրս է բերվել տրանսպորտային 21 միջոց (լուսանկարներ)

15 Օգոստոս, 2022 10:40
Փլատակների տակից դուրս է բերվել տրանսպորտային 21 միջոց (լուսանկարներ)

Արտակարգ իրավիճակների մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնում է, որ Երևան քաղաքի և հարակից մարզերի ՓԾ ստորաբաժանումներում իրականացվում է ուժեղացված ծառայություն․ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 350 փրկարարական ծառայող։

«Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 10 տուժածի, 6 դի, ինչպես նաեւ 21 տրանսպորտային միջոց․ հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները շարունակվում են․ աշխատանքներին մասնակցում է մոտ 150 կամավոր։

 Որոնողա-փրկարարական աշխատանքների բարդությունը պայմանավորված է փլուզման, ինչպես նաև հրդեհի մասշտաբների մեծությամբ»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի է ունեցել պայթյուն։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 10 մարտական հաշվարկ։

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

 

 

Լրահոս

Դիտել ավելին