Կարևոր իրադարձություններ

Երևան-Սևան ճանապարհին Toyota Camry-ին բախվել է ոստիկանական մեքենային (լուսանկարներ)

11 Օգոստոս, 2022 20:53
Երևան-Սևան ճանապարհին Toyota Camry-ին բախվել է ոստիկանական մեքենային (լուսանկարներ)

Այսօր 16:50-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: 38-ամյա Գ. Ա.-ն իր վարած Toyota Camry մանկիշի 88 ՏQ 001 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ճանապարհին`«Բալի» ռեստորանահյուրանոցային համալիրի մոտ բախվել է ճանապարհային ոստիկանության Toyota Corolla մակնիշի ավտոմեքենային, որն այդ պահին ապահովում էր գծանշում կատարողների անվտանգությունը: 

Ինչպես հայտնում է Shabat.am-ի թղթակիցը, վթարի հետևանքով Toyota Camry-ի վարորդը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից:

Այսօր նույնպես ճանապարհային ոստիկանության ծառայողները ապահովում էին գծանշում կատարողների անվտանգությունը և այդ պահին Toyota-ն բախվել է ոստիկանական Toyota-ին: 

 

Լրահոս

Դիտել ավելին