Կարևոր իրադարձություններ

Ծառերն ապօրինի հատել էր անտառապահը (տեսանյութ)

10 Օգոստոս, 2022 16:31
Ծառերն ապօրինի հատել էր անտառապահը (տեսանյութ)

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 7-ին՝ ժամը 11.30-ի սահմաններում, պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ոստիկաններից մեկը Դիլիջան-Վանաձոր ճանապարհի հարակից անտառից բենզասղոցի ձայն լսելով՝ Դիլիջանի բաժին էր ահազանգել և խնդրել, որ օպերատիվ խումբ մոտենա:

Րոպեներ անց բաժնի քրեական հետախույզներն ու պարեկները համատեղ միջոցառումներով պարզել են, որ նույն օրը «Դիլիջան» ազգային պարկի «Շամախյան» տեղամասի անտառապահն իրեն վստահված պահաբաժնից 2 ուռենի է ապօրինի հատել:

40-ամյա անտառապահը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժին:

Նա ներկայացվել է տարածքային նախաքննական մարմին:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: 

 

Լրահոս

Դիտել ավելին