Կարևոր իրադարձություններ

Գյուղատնտեսական արտադրանքը կտրուկ նվազել է. «Ժողովուրդ»

10 Օգոստոս, 2022 09:45
Գյուղատնտեսական արտադրանքը կտրուկ նվազել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մեր հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքը, այս տարվա 6 ամիսների արդյունքներով, նվազել է 5.5 տոկոսով` կազմելով 291 մլրդ 864.6 մլն դրամ, ընդ որում՝ հիմնական անկումն արձանագրվել է բուսաբուծության եւ անասնաբուծության ոլորտում:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր երկրում այս տարվա 6 ամիսներին գյուղատնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 351 մլրդ 570.6 մլն դրամ, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 3.4 տոկոսով:

Պաշտոնապես բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 119 մլրդ 510 մլն դրամ. այն անցած տարվա ցուցանիշից պակաս է 8.8 տոկոսով: Մասնագետները տեւական ժամանակ բարձրաձայնում են` այս տարին բարենպաստ չէ գյուղատնտեսության համար»:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին