Կարևոր իրադարձություններ

Մենք ունենք հայրենասեր ու խոստումնալից երիտասարդություն. Դ. Բաբայան

09 Օգոստոս, 2022 23:08
Մենք ունենք հայրենասեր ու խոստումնալից երիտասարդություն. Դ. Բաբայան

ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր այցելել եմ Պատարա համայնքի մերձակայքում գտնվող Արցախի պետական համալսարանի միջազգային ամառային դպրոց-ճամբար։

Անմիջական մթնոլորտում անկեղծ քննարկումներ ենք ունեցել արտաքին քաղաաքականության, աշխարհաքաղաքական զարգացումների, Արցախի անցյալի, ներկայի և ապագայի վերաբերյալ։

Ուսանողների հարցադրումներն ու կարծիքները շատ հետաքրքիր էին և ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ մենք ունենք հայրենասեր և խոստումնալից երիտասարդություն, որը ձգտում է խորացնել իր գիտելիքները և ստանալ լավ կրթություն։

Հենց սա է երկրի զարգացման կարևորագույն գրավականը․ պրոֆեսիոնալիզմի և հայրենասիրության համակցումը հնրավորություն է տալիս արդյունավետորեն զարգացնել պետությունը, չեզոքացնել վտանգավոր հոսանքներն ու գաղափարները։

Այսպիսի երիտասարդական հավաքները կարևոր են և պետք է լինեն շարունակական»։

 

Լրահոս

Դիտել ավելին