Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Վերիշեն գյուղում

06 Օգոստոս, 2022 23:18
Հրդեհ՝ Վերիշեն գյուղում

Օգոստոսի 6-ին, ժամը 18։57-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերիշեն գյուղում այրվում է անասնակեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:44-ին, մարվել՝ 19:51-ին: Այրվել է մոտ 50 հակ անասնակեր:

 

Լրահոս

Դիտել ավելին