Կարևոր իրադարձություններ

ԵԽ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ

06 Օգոստոս, 2022 08:40
ԵԽ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ` քննարկելով Արցախում Ադրբեջանի ագրեսիան։ Այս մասին թվիթերյան էջում գրել է ԵԽ նախագահը` նշելով:

«Ես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առանձին հեռախոսազրույցներ եմ ունեցել տարածաշրջանային վերջին իրադարձությունների վերաբերյալ։ Համատեղ աշխատում ենք՝ ապահովելու լիցքաթափում և հաղորդակցության բաց ուղիներ: Բրյուսելում ղեկավարների հաջորդ հանդիպմանն ընդառաջ, երկխոսությանը հետամուտ լինելը և օրակարգի բոլոր կետերով կոնկրետ առաջընթաց արձանագրելն առանցքային է, և ԵՄ-ն հանձնառու է այդ գործընթացին»:

 

Լրահոս

Դիտել ավելին