Կարևոր իրադարձություններ

Կփոխարինվի 770 դիտահորի կափարիչ (լուսանկարներ)

05 Օգոստոս, 2022 12:23
Կփոխարինվի 770 դիտահորի կափարիչ (լուսանկարներ)

Երևանյան փողոցների դիտահորերը տասնամյակներ ի վեր իսկական գլխացավանք են դարձել հատկապես վարորդների համար: Մաշված կափարիչներն ու ասֆալտի նստվածքը լրջորեն խաթարում են անվտանգ երթևեկությունը:Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Չնայած խնդրի ուղղակի պատասխանատուն կապի, ջրահեռացման կամ այլ ծառայություններ մատուցող կազմակերպություններն են, որոնք տնօրինում ու օգտագործում են դիտահորերը, այսուհանդերձ համայնքը՝ կարևորելով քաղաքի բնակիչների անվտանգությունը, ստանձնել է խնդրի լուծումը։

Ընթացիկ տարում մայրաքաղաքում կփոխարինվի շուրջ 770 դիտահորի կափարիչ, 22 դիտահոր էլ կհավասարեցվի ճանապարհներին:

 

Լրահոս

Դիտել ավելին