Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    407
    417

  • EUR

    411,5
    433,5

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում սանիտարական աղբավայր կկառուցվի

04 Օգոստոս, 2022 17:40
ՀՀ-ում սանիտարական աղբավայր կկառուցվի

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն օգոստոսի 3-ին մասնակցել է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ծրագրի» շրջանակներում իրականացվող աշխատանքներին վերաբերող քննարկման, որին ներկա էին նաև Կոտայքի ու Գեղարքունիքի մարզպետները, երկու մարզերի բոլոր համայնքների ղեկավարները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում մշակված երկու մարզերի բոլոր բնակավայրերի աղբահանության սխեմաները, ծրագրի շրջանակներում ստեղծված «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի գործառույթներին, ինչպես նաև իրականացվող շինարարությանն առնչվող հարցեր։ Նախարար Սանոսյանը կարևորել է այս փուլում նման հանդիպում-քննարկում կազմակերպելը․
 
«Հայաստանում այս աղբավայրն առաջին օրինակն է։ Մենք համոզված ենք, որ սա լավ օրինակ կդառնա և հիմք կհանդիսանա, որպեսզի Հայաստանի բոլոր մարզերում այսպիսի մեթոդ կիրառվի։ Այս աղբավայրի կառուցումը չպետք է զուտ աշխատանք դիտարկել։
 
Այն պետք է դառնա գործուն, լավ օրինակ մյուս մարզերի համար»,- ասել է նախարարը։
 
Հայաստանի Հանրապետության Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված, ՀՀ ԱԺ-ի կողմից վավերացված միջազգային համաձայնագրով իրականացման փուլում է գտնվում «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը», որի շրջանակներում նախատեսվում է կառուցել ԵՄ չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր և երկու մարզերում ներդնել աղբահանության ինտեգրված արդյունավետ համակարգ: Ծրագրի ընդհանուր բյուջեն 11,0 մլն եվրո է, որից 5,5 մլն եվրոն հանդիսանում է վարկային միջոց, 5,5 մլն եվրոն` դրամաշնորհ:
 
Այս տարվա նոյեմբեր ամսին կավարտվի շինարարությունը, և կմեկնարկի տեխնիկայի և սարքավորումների գնման գործընթացը։
 
 

Լրահոս

Դիտել ավելին