Կարևոր իրադարձություններ

Զասը՝ Արցախում իրավիճակի սրման մասին

04 Օգոստոս, 2022 13:30
Զասը՝ Արցախում իրավիճակի սրման մասին

ՀԱՊԿ քարտուղարությունում անհանգստացած են Արցախում տեղի ունեցած զինված բախումների և մարդկային զոհերի մասին տեղեկությամբ։ Այս մասին հայտնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից։

«Խորին ցավակցությունս եմ հայտնում զոհված զինծառայողների հարազատներին և ընտանիքներին: Կոչ ենք անում հակամարտության կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից և առկա տարաձայնությունները հաղթահարելու համար օգտագործել բացառապես դիվանագիտական մեթոդներ»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

 

Լրահոս

Դիտել ավելին