Կարևոր իրադարձություններ

Ովքեր էին երեկ զոհված պայմանագրային զինծառայողները

04 Օգոստոս, 2022 12:50
Ովքեր էին երեկ զոհված պայմանագրային զինծառայողները

Մի քանի օր թշամին նորից ակտիվացել է ու խախտել հրադադարի ռեժիմը` ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, որի հետևանքով երեկվա դրությամբ ունենք 2 զոհ և 19 վիրավոր:

Զոհված տղաները պայմանագրային զինծառայողներ Արթուր Յուրիի Խաչատրյանն ու Գուրգեն Գալերիի Գաբրիելյանն էին: Երկուսն էլ Մարտակերտից:

Արթուր Խաչատրյանը Վերին Հոռաթաղ գյուղից էր, ամուսնացած էր, ուներ 4 երեխա։ Իսկ Գուրգեն Գաբրիելյանը` Առաջաձոր գյուղից: Նախկին գյուղապետն էր, ամուսնացած էր, ուներ 2 որդի:

Ինչպես գրել է Գուրգեն Գաբրիելյանի մորաքույրը, զինծառայողը 44-օրյա պատերազմին էլ էր մասնակցել ու վիրավորվել:

«Իմ նահատակած Գուրգենը, իմ քրոջ բալեն, քառօրյայից մինչև քառասունչորսօրյան մարտնչած, ոտքից ծանր վիրավոր հերոս տղան, որ հոսպիտալից երկաթը ոտքի մեջ շտապեց դիրքեր և երեկ մատաղվեց....

Իմ քաղցր բալա Գուգուշիկ, այսօր գալիս ես Եռաբլուր...... Ցավից սիրտս կծկվել է, ինչպե՞ս պիտի դիմավորեմ քեզ, իմ հերոս տղա, քո երկու փոքրիկ տղաներին ի՞նչ ասենք,,,, Մորդ աղեկտուր ձայնը կեղեքում է հոգիս.

---Խոխաս չկա՜, խոխաս կորալ ա՜.......

Իմ կորած հերոս, իմ սիրելի, սիրելի Գուրգեն,,,,,,,Չգիտեմ՝ ինչ ասեմ......»,-գրել է մորաքույրը:

 

Լուսանկարում` Գուրգեն Գաբրիելյանն է:

 

Ն. Բ.

 

 

Լրահոս

Դիտել ավելին