Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    417,5
    439,5

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

Իրավիճակը լիցքաթափելու և խաղաղ հանգուցալուծելու նպատակով կատարվում են անհրաժեշտ քայլեր. Արցախի նախագահ

03 Օգոստոս, 2022 21:16
Իրավիճակը լիցքաթափելու և խաղաղ հանգուցալուծելու նպատակով կատարվում են անհրաժեշտ քայլեր. Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել` պայմանավորված ստեղծված իրավիճակով.

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Այսօր կրկին հրավիրել եմ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ քննարկելու Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական դրությունը:
Սադրանք որակելով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ օգոստոսի 1-ից իրականացվող գործողությունները` նշել եմ, որ իրավիճակը լիցքաթափելու և խաղաղ հանգուցալուծելու նպատակով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջոցով կատարվում են անհրաժեշտ քայլեր: Ուստի, դիմում եմ մեր բոլոր հայրենակիցներին՝ խնդրելով պահպանել զսպվածություն և հանգստություն:

Կարող ենք արձանագրել, որ այս փուլում որոշակի փոփոխություններ կան իրավիճակի լիցքաթափման հարցում՝ կապված և՛ ռազմական իրադրության, և՛ Բերձորի միջանցքի հետ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին