Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարարին

01 Օգոստոս, 2022 18:17
Արայիկ Հարությունյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարարին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Զրուցակիցները կարևորել են երկու հարևան և բարեկամ երկրների միջև հարաբերությունների հետևողական զարգացումն ու ընդլայնումը, ընդգծել բարձր մակարդակի փոխայցելություների կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

 

Լրահոս

Դիտել ավելին