Կարևոր իրադարձություններ

Արարատում BMW-ն մխրճվել է 2 բեռնատարների մեջ․ վարորդը մահացել է

30 Հուլիս, 2022 11:38
Արարատում BMW-ն մխրճվել է 2 բեռնատարների մեջ․ վարորդը մահացել է

Այսօր՝ հուլիսի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում, Այնթափ գյուղի վարչական տարածքում BMW մակնիշի ավտոմեքենան մխրճվել է ճանապարհին կայանված 2 բեռնատարների մեջ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդը տեղում մահացել է։ 

Դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ովքեր ժամանել էին 2 մարտական հաշվարկ։ 

Փրկարարները մոտ 1 ժամ հատուկ տեխնիկայի միջոցով մասնատեցին ավտոմեքենան, որ նոր կարողացան դին դուրս բերել։  

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են բեռնատար ավտոմեքենաների վարորդների ինքնությունը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին