Կարևոր իրադարձություններ

Հյուսիսային Կորեան պատրաստ է ցանկացած ռազմական բախման. Կիմ Չեն Ըն

28 Հուլիս, 2022 15:39
Հյուսիսային Կորեան պատրաստ է ցանկացած ռազմական բախման. Կիմ Չեն Ըն

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ ԺԴՀ-ն լիովին պատրաստ է ԱՄՆ-ի հետ ցանկացած ռազմական բախման։ Այս մասին  երկրի ղեկավարն ասել է Կորեական պատերազմի ավարտի տարելիցի կապակցությամբ իր ելույթում, փոխանցում է Yonhap գործակալությունը:

«ԱՄՆ-ը սխալմամբ մեր ամենօրյա գործողությունները սադրանքներ և սպառնալիքներ է որակում, սակայն ինքն է լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնում, որոնք լրջորեն սպառնում են մեր ազգային անվտանգությանը։ ԺԴՀ-ի զինված ուժերը լիովին պատրաստ են արձագանքելու ցանկացած ճգնաժամի, միջուկային զսպման ուժերը նույնպես կարող են գործել ճշգրիտ և արագ»,- ասել է Կիմը։

Նրա խոսքով՝ Հարավային Կորեայի բանակը կոչնչացվի Հյուսիսային Կորեայի վրա հարձակման փորձի դեպքում:

 
 

Լրահոս

Դիտել ավելին