Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    407
    419

  • EUR

    391,5
    411,5

  • RUB

    5,82
    7,67

Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ` Արագածոտնում. 3 անձ վնասվել է

26 Հուլիս, 2022 14:56
Կրակոցներ` Արագածոտնում. 3 անձ վնասվել է

Այսօր՝ հուլիսի 26-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshayn.com-ը։

Ժամը 02։40-իսահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «ստորին ծայրանդամների մակերեսային, կետային բազմակի վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ 

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Ղազարավան գյուղի բնակիչ 52-ամյա Վարդուհի Հակոբյանն է։  Նույն պահին «աջ ոտնաթաթի կետային բազմակի վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվում ևս 1 քաղաքացի։ Տեղում ոստիկանները պարզում են, որ նա նույն գյուղի բնակիչ 28-ամյա Գոռ Հակոբյանն է։ 

Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ժամը 3-ին «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվում «ձախ այտի քերծվածքներ» ախտորոշմամբ մի քաղաքացի։

Աշտարակի ոստիկանները պարզում են, որ նա նույն գյուղի բնակիչ 30-ամյա Գնել Հակոբյանն է։  Մինչ բժիշկները վիրավորների բուժումն էին կազմակերպում, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզում են, որ Ժամը 02։00-ի սահմաններում Ղազարավան գյուղի 1-ին փողոցի 7-րդ փակուղում նույն գյուղի բնակիչ 26-ամյա Տիգրան Սարգսյանը և Աշտարակ քաղաքի բնակիչ 28-ամյա Գուրգեն Մովսիսյանը վիճաբանել են միմյանց հետ, որի ժամանակ Գ․ Մովսիսյանը իր բարեկամին պատկանող ԻԺ-43 տեսակի 16 մմ տրամաչափի հրազենով կրակում է Տ․ Սարգսյանի ուղղությամբ, ապա հետապնդելով նրան, գյուղի 1-ին փողոցի 7-րդ փակուղում կրկին կրակում է նրա ուղղությամբ, ինչի հետևանքով Վարդուհի, Գոռ և Գնել Հակոբյանները ստանում են հրազենային տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ 

Ոստիկանները, այնուհետև նրանց միացած Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերում են կրակված պարկուճներ, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենը։ 

Ոստիկանները հայտնաբերել են Տ․ Սարգսյանին և նրան ներկայացրել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին