Կարևոր իրադարձություններ

Բնակարանից գողացել էր 1900 դոլար. բանալին դրել էր տեղն ու հեռացել

25 Հուլիս, 2022 15:29
Բնակարանից գողացել էր 1900 դոլար. բանալին դրել էր տեղն ու հեռացել

Հուլիսի 23-ին ոստիկանության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ հուլիսի 20-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Վանատուր թաղամասի մի տնից գողացել են 1900 դոլար:Այս մասին հայտնում է Ոստիկանությունը։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տանտիրոջ 18-ամյա ծանոթը, տեղյակ լինելով, թե որտեղ է պահվում բանալին, բացել էր դուռը, ննջասենյակից գողացել 1900 դոլար, ապա բանալին դրել էր տեղն ու հեռացել:

Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը ներկայացել է բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմնին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Լրահոս

Դիտել ավելին