Կարևոր իրադարձություններ

Ջերմաստիճանը հուլիսի 24-ին կնվազի

24 Հուլիս, 2022 17:00
Ջերմաստիճանը հուլիսի 24-ին կնվազի

ԱԻՆ-ից հայտնում են, որ հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

Հանրապետության տարածքում hուլիսի 24-29-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ արևելյան 2-5 մ/վ:

Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 24-ի ցերեկը կնվազի ևս 2-3 աստիճանով, 26-29-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:

Երևան քաղաքում hուլիսի 24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին